Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Օգնություն ոչ ուռուցքաբանական ցավի դեպքում

Օգնություն ոչ ուռուցքաբանական ցավի դեպքում

Քրոնիկական ոչ ուռուցքաբանական ցավի պատճառները բազմաթիվ են` ռևմատիկ հիվանդություններ, վնասվածքներ, կմախքամկանային դեգեներատիվ խանգարումներ, որոնք իրենց հաճախականությամբ տատանվում են տարիքին, սեռին, ազգային պատկանելության համապատասխան:

 

Շատ բժիշկներ նման հիվանդներին բուժելիս օպիոիդներ են նշանակում, զիջելով հիվանդների պահանջներին, այդ թվում նաև ցավի կլինիկային սահմանափակ  մոտեցում ունենալու պատճառով: Օպիոիդները քրոնիկական ցավեր ունեցող հիվանդներին օգնության նոր հնարավորություն են տալիս: Այդ պատրաստուկներին նախապատվություն են տալիս դրանց շարունակական ազդեցության, կախվածություն առաջացնելու ցածր ռիսկի և մատչելիության պատճառով: Նախկինում կարճատև ազդեցության օպիոիդներ էին նշանակում, որոնք արագ անալգեզիա էին ապահովում, բայց և արագ էլ ազդեցությունն անցնում էր: Դա չափաքանակի բարձրացման և անխուսափելի կախվածության զարգացման պատճառ էր դառնում: Օպիոիդների ազատ նշանակումը երկու հիմնական խնդիր ունի:

 

Առաջինը, պարզ չէ երկարատև ազդեցության պատրաստուկների հետագան և քրոնիկական ոչուռուցքաբանական ցավով հիվանդներին օգնելու դրանց օգուտը, հիվանդության սոցիալական բարդությունը, որն առկա է այդ հիվանդների մոտ, ինչպես նաև նրանց շրջանում կլինիկական հետազոտություններ անցկացնելու բարդությունը:

 

Երկրորդը, ավելանում է օպիոիդներ օգտագործելու պահանջը, որը պայմանավորված է դրանց անարգել նշանակման հետ: ԱՄՆ-ում, 2000թ-ին օպիոիդների գերչափաքանակից մահվան դեպքերի քանակը, հատկապես դրանց անարգել օգտագործման դեպքում, գերազանցել է հերոինի և կոկաինի օգտագործումից մահվան դեպքերին: 1997-2007թթ. ընթացքում օպիատների չարաշահման հետևանքով  հոսպիտալացման թիվն աճել է 456 %-ով, իսկ հերոինի օգտագործումից` ընդամենը 5 %-ով: 

 

Ինչպես նշում են հետազոտողները, համակարգը իրավաբանական չափորոշիչներ չունի, այն չի կարող հետևել բոլոր դեղատոմսերին ու ազդել դեղագործների ու դեղատոմսեր գրելու գործընթացի վրա: 

 

Երեք խմբեր` քրոնիկական ոչուռուցքաբանական ցավերով հիվանդները, չարորակ հիվանդությունների ցավերով հիվանդները և հերոինի կամ դեղատոմսային օպիոիդների անօրինական օգտագործողները ձևավորում են պոտենցիալ շուկան: Եվ այն, որ ցավը հանդարտեցնելու համար օպիոիդների օգտագործումը կախվածություն է զարգացնում, զգուշանալու անհրաժեշտություն է առաջացնում: Չարդարացված դեղատոմսը (օպիոիդներ պարունակող) կարող է թմրամոլության պահանջի և զարգացման խնդիրներ ստեղծել: Ցածր եկամուտ ունեցող մարդիկ կարող են օպիոիդներ պարունակող դեղերի դեղատոմսեր պահանջելու գայթակղության առջև կանգնել, որն էլ սև շուկայում դրանց գնի արհեստական բարձրացման վտանգ է պարունակում: Դրան նպաստում են նաև քրոնիկական ոչուռուցքաբանական ցավերով հիվանդների վիճակի գնահատման կենսահոգեսոցիալական լայն  հետազոտությունները և ոչդեղաբանական ինտերվենցիաների դերի ավելացումը:  Քանի որ նման հետազոտությունները, համապատասխան մասնագետները քիչ են, իսկ ցավի խնդրի վերաբերյալ  ուսուցանող ծրագրերը` շատ, ինչպես նաև մեծ է ցավի կլինիկայի ուսումնասիրման անհրաժեշտությունը, այդ կապակցությամբ մշակվել են հետևյալ հանձնարարականները, որոնք արտացոլում են խնդրի բարդությունը:

 

  • Ստեղծել խորհրդականների խմբեր, որոնք հիմնավոր մոտեցումներ կմշակեն քրոնիկական ոչուռուցքաբանական  ցավի արդյունավետ բուժման և դեղորայքային օպիոիդների պահանջարկի նվազեցման ուղղությամբ.

  • մշակել հանձնարարականներ քրոնիկական ոչուռուցքաբանական  ցավի բուժման վերաբերյալ` ընդհանուր պրակտիկայի բժիշկների համար, որոնք կենսահոգեսոցիալական կառույցների հետ ինտեգրում են բուժման մոտեցումների  ոչդեղաբանական տարրեր.

  • լավացնել համացանցային տեղեկատվական համակարգերը, ներառելով դեղատոմսերի դուրսգրումը.

  • մշակել կարգավորման և վերահսկողության չափորոշիչներ.

  • օպիոիդակախյալ թերապիայից կախվածությունը նվազեցնել և վերահսկել, թե հիվանդները, իրո±ք, դեղաբանական օպիոիդների կարիքն ունեն.

  • ավելացնել կիրառական հետազոտությունների թիվը և լավացնել բուժօգնության որակը: 

 

Գլխավոր նպատակը օպիոիդների օգտագործման նվազումն է ինչպես հիվանդների, այնպես էլ անօրինական օգտագործողների շրջանում: Ոչ մի բժշկական դիսցիպլինա ինքնուրույն չի կարող հաղթահարել այդ խնդիրները, միայն ուժերի համակենտրոնացման շնորհիվ է հնարավոր դառնում արդյունքների հասնելը:

Հեղինակ. Մ.Գ.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4 (542) 05.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ